ԲԱՔՎՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆ. «ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ<br /> ԿՈՂՄԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ»<br />


ԲԱՔՎՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆ. «ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՄԻ ՔԱՆԻ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ
ԿՈՂՄԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՂԱՐԱԲԱՂԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ»

  • 03-10-2006 16:46:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը հանդես է գալիս ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի շարունակման օգտին: «Անկասկած, բանակցային գործընթացը չպետք է դադարի, ուստի համանախագահների աշխատանքը մինսկյան գործընթացի անբաժանելի մասն է: Նրանք կճանապարհվեն տարածաշրջաններ, եւ միայն դրանից հետո կարելի կլինի ամփոփել ինչ-ինչ արդյունքներ: Սակայն համոզված եմ, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի»,- ընդգծել է դիվանագետը: Դեսպանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի քանի շաբաթ առաջ կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ հակամարտության կարգավորման առաջարկներով, եւ այժմ սպասում են դրանց արձագանքին Բաքվի եւ Երեւանի կողմից,- հաղորդում է «Դեյ.ազը»:
Նոյյան տապան  -   Միջազգային