ԱՅԼՈՍՄԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ<br /> 8-ՐԴ ՏԵՂԸ <br />


ԱՅԼՈՍՄԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ
8-ՐԴ ՏԵՂԸ

  • 02-10-2006 19:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԱՅԼՈՍՄԵՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 1-ին Անգլիայի Այլոսմեն կղզում ավարտվեց շախմատի միջազգային ավանդական մրցաշարը: 94 մասնակիցների մեջ 9 հնարավորից վաստակելով 6 միավոր գրոստմայստեր Վլադիմիր Հակոբյանը գրավեց 8-րդ տեղը: 7-ական միավորով 1-2-րդ տեղերը բաժանեցին ուկրաինացի Ալեկսանդր Արեշչենկոն եւ ռուս Սերգեյ Վոլկովը: Եվս 5 շախմատիստներ 6,5 միավորով բաժանեցին 3-7 տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ