ԱԼԻՆԱ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԿԱՐԱՏԵԻ ՍԻՏՈՐՅՈՒ ՈՃԻ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՎԵՑ 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԸ<br />


ԱԼԻՆԱ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ ԿԱՐԱՏԵԻ ՍԻՏՈՐՅՈՒ ՈՃԻ ԱՇԽԱՐՀԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՎԵՑ 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԸ

  • 25-09-2006 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 25-ին Երեւան վերադարձավ կարատեի սիտորյու ոճի Հայաստանի հավաքականը, որը Տոկիոյում մասնակցում էր աշխարհի 5-րդ առաջնությանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գասպարյանը, առաջնությանը մասնակցում էին 40 երկրների պատվիրակներ: Հայաստանը ներկայացված էր 4 մարզիկներով: Նրանցից միայն Ալինա Ռուբինյանը (Մարալիկ) 15-16 տարեկանների պայքարում գրավեց 2-րդ մրցանակային տեղը: Մնացած 3 մարզիկները անմասն մնացին խաղարկված մեդալներից:
Նոյյան տապան  -   Սպորտ