«ՓՅՈՒՆԻԿԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ<br /> ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ <br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

  • 25-09-2006 18:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 23-ին եւ 24-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ փուլի հանդիպումները: Գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Բանանց» - «Արարատ»` 3:1, «Գանձասար» - «Փյունիկ»` 0:1, «ԿԻլիկիա» - «Ուլիս»` 6:2, «ՄԻկա» - «Շիրակ»` 1:1: Առաջնության մրցաշարային աղյուսակը 57 միավորով շարունակում է գլխավորել «Փյունիկը»: Նրան հաջորդում են «Բանանցը»` 47, «Միկան»` 41 միավոր: Առաջատար քառյակը եզրափակում է «Արարատը»` 37 միավոր: Հաջորդ` 23-րդ, փուլի հանդիպումները նախատեսված են սեպտեմբերի 29-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ