ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 2-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ԶԱՎԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 2-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵՑ ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ
ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 20-09-2006 15:10:00   | Բոսնիա եւ Հերցոգովինա  |  Սպորտ
ՀԵՐՑԵԳ ՆՈՎԻ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 19-ին Հերցեգ Նովիում եզրագիծը հատեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Վերջին` 9-րդ, փուլում Հայաստանի 17 ներկայացուցիչներից 6-ը հաղթեցին, 6-ը` պարտություն կրեցին, 5-ը` ոչ-ոքի ավարտեցին իրենց հանդիպումները: Ընդհանուր հաշվարկում Զավեն Անդրեասյանը (18 տ) 74 մասնակիցների մեջ 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր` գրավեց 2-րդ տեղը: 80 մասնակիցների մեջ 6-րդ-ն էր Սամվել Տեր Սահակյանը (14 տ,9 հնարավորից 6,5 միավոր): 10 տարեկանների պայքարում 64 մասնակիցների մեջ 7-րդ տեղը զբաղեցրեց Սուսաննա Գաբոյանը` 9 հնարավորից 6,5 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ