ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ» ՄԵԴԱԼ ԵՎ<br /> ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՐԶԱԿԱՆ<br /> ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ<br />


ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ» ՄԵԴԱԼ ԵՎ
ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՄԻ ԽՈՒՄԲ ՄԱՐԶԱԿԱՆ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

  • 20-09-2006 14:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 20-ին ՀՀ Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը պարգեւներ հանձնեց ոլորտի մի խումբ աշխատողների: ՀՀ անկախության 15-րդ տարեդարձի առթիվ «Դինամո» ԿՄԸ-ի ըմբշամարտի մարզիչ Հարություն Խաչատրյանին հանձնվեց «Մովսես Խորենացի» մեդալը, որը նրան շնորհվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 12-ի հրամանագրով: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ բազմամյա վաստակի համար Յուրի Արմենակի Բաբայանը (ըմբշամարտի մարզիչ), Անժելա Սերոբի Միրզոյանը (ՀԱՕԿ-ի գլխավոր մասնագետ) եւ Ռոբերտ Սրապի Տիգրանյանը («Սեւան» ԳԿՄԸ-ի նախագահ) արժանացել են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:
Նոյյան տապան  -   Սպորտ