ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ<br /> ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԿՈՄԻ ՆԻՍՏՈՒՄ<br />


ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԿՈՄԻ ՆԻՍՏՈՒՄ

  • 20-09-2006 13:38:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 20-ին հայրենիք վերադարձավ Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը, որը մասնակցում էր Մարոկկոյի Ագադիր քաղաքում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց բռնցքամարտի եվրոպական միության փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, առաջնությունում հայ մարզիկները անհաջող հանդես եկան եւ անմասն մնացին խաղարկված մեդալներից: Լավագույնը Ցոլակ Անանիկյանն էր (81 կգ, Կոտայքի մարզ, Առինջ), որը բաժանեց 5-8-րդ տեղերը: Ըստ Դ.Գաբրիելյանի, աշխարհի երիտասարդական առաջնության արդյունքները կքննարկվեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի առաջիկայում հրավիրվելիք նիստում:
Նոյյան տապան  -   Սպորտ