ՋՕԸ-ԵՐԻՆ ՄԵՔԵՆԱ-ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ<br /> Է ՃԱՆԱՉՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ «ՉԵԼՊՐՈՄ» ԽՈՒՄԲԸ<br />


ՋՕԸ-ԵՐԻՆ ՄԵՔԵՆԱ-ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ
Է ՃԱՆԱՉՎԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ «ՉԵԼՊՐՈՄ» ԽՈՒՄԲԸ

  • 14-09-2006 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 14-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ծրագրերով անցկացված եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի վերոնշյալ, ինչպես նաեւ «Համայնքային ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2006թ. հուլիսի 13-ին հաստատված «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրամբարների շահագործման համար մեքենա-մեխանիզմների մատակարարում» անցկացված մրցույթի արդյունքները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթի հաղթող է ճանաչվել «ՉելՊրոմ» (Ռուսաստանի Դաշնություն) արտադրական խումբը, որը ներկայացրել է 989 հազար 938,74 եվրո (կամ 1 մլն 195 հազար 846 ԱՄՆ դոլար) արժեքով մատակարարումների առաջարկ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն