ՀԱՅԱՍՏԱՆԻ 2 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 2 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ ԱՇԽԱՐՀԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

  • 14-09-2006 15:30:00   | Մարոկկո  |  Սպորտ
ԱԳԱԴԻՐ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարոկկոյի Ագադիր քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության նախնական երկու փուլերում մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ հաղթանակ է տարել եւ քառորդ եզրափակիչ է անցել Ցոլակ Անանիկյանը (81 կգ, Կոտայքի մարզ, Առինջ): Սեպտեմբերի 14-ին նա կմրցի Ռուսաստանի ներկայացուցչի հետ: Հաղթանակի դեպքում Ց.Անանիկյանը դուրս կգա կիսաեզրափակիչ եւ իր համար կապահովի առնվազն բրոնզե մեդալ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հեռախոսազրույցում հայտնեց Հայաստանի պատվիրակության ղեկավար Լեւոն Հովհաննիսյանը, առաջին փուլում վիճակահանությամբ մրցումներից ազատ մնաց Հայկ Մկրտչյանը (48 կգ, Արմավիրի մարզ, Այգեկ): Սեպտեմբերի 14-ին նա կանցկացնի իր առաջին մենամարտը եւ հաջողության դեպքում նույնպես կմտնի քառորդ եզրափակիչ: Հայաստանի հավաքականի մյուս 6 բռնցքամարտիկները նախնական փուլերում պարտվեցին եւ դուրս մնացին հետագա պայքարից:
Նոյյան տապան  -   Սպորտ