ԶՎԱՐԹՆՈՑԻ ՏԱՃԱՐՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ<br /> ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ԿՍԿՍՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ<br /> ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ<br />


ԶՎԱՐԹՆՈՑԻ ՏԱՃԱՐՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ
ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ԿՍԿՍՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ

  • 13-09-2006 16:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 22-23-ին Զվարթնոցի տաճարում կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը` նվիրված Հայաստանի անկախության 15-ամյակին: Համերգն անցկացվում է ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Արտգործնախարարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: Համերգին կհնչեն Տիգրան Մանսուրյանի, Էդվարդ Հայրապետյանի, Դավիթ Հալաջյանի ստեղագործությունները: Նվագախմբի հրավերով համերգին կմասնակցեն ամերիկաբնակ պարուհի Աիդա Ամիրխանյանը եւ հունական «Typana» հարվածային գործիքների համույթը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը, Զվարթնոցի տաճարում կայանալիք համերգով կսկսվի նվագախմբի հոբելյանական` 10-րդ, համերգաշրջանը: Ա.Ղարաբեկյանը նշեց, որ հատուկ այս համերգի համար արտերկրից բերվել են նոր ձայնային եւ լուսային սարքավորումներ, իսկ Զվարթնոց տաճարում կառուցվել 1000 տեղանոց ամֆիթատրոն: «Թեեւ Զվարթնոցի տաճարում անցկացվել են մի շարք մշակութային միջոցառումներ, սակայն այս համերգը կտարբերվի մյուսներից»,- նշեց Ա.Ղարաբեկյանը: Նրա խոսքերով, դարեր շարունակ հայ ժողովուրդը երազել է անկախության մասին: «Իհարկե, անկախության ընդունումից հետո եղել են դժվարություններ, անցումային շրջանում ունեցել ենք շատ կորուստներ, բայց պետք է խոհեմ լինենք եւ շարունակենք պահպանել ու զարգացնել այն ամենը, ինչ ձեռք են բերել այս տարիներին»,- ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարը: Միաժամանակ նշվեց, որ չնայած համերգային բուռն գործունեւությանը, այնուամենայնիվ նվագախումբը զրկված է ստեղծագործելու, մասնավորապես` փորձեր աննցկացնելու, նորմալ պայմաններից համար: Ըստ Ա.Ղարաբեկյանի, Կամերային երաժշտության տան մերձակա այգում գործող սրճարանները` իրենց ամենօրյա աղմկալից երաժշտությամբ, խաթարում են Կամերայինի համերգասրահի ստեղծագործական մթնոլորտը, փորձերն ու համերգները: Ու թեեւ նվագախմբի ղեկավարը պարբերաբար դիմում է պետական այրերին, սակայն վիճակը չի փոխվում: Մինչդեռ, ինչպես նշեց Ա.Ղարաբեկյանը, Երեւանում կան բազմաթիվ համերգասրահներ եւ թատրոններ, որտեղ պետական կամերային նվագախումբը հնարավորություն կունենար նորմալ ստեղծագործել եւ մշակութային բազմաթիվ ծրագրեր իրականացնել:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play