ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱԽՎԵԼ Է ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ԿՈՂՄԻՑ»<br />


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱԽՎԵԼ Է ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԿՈՂՄԻՑ»

  • 11-09-2006 17:37:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Որոշ ուժեր ցանկանում են իսլամը կապել ահաբեկության հետ: Իսլամը խաղաղության եւ հանդուրժողականության կրոն է: Մենք ցանկանում ենք ապրել խաղաղ, եւ մենք կհասնենք դրան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ելույթ ունենալով Իսլամական համաժողով կազմակերպության անդամ երկրների տուրիզմի նախարարների հինգերորդ համաժողովում: «Այսօր սեպտեմբերի 11-ն է: Հինգ տարի առաջ կատարվեց սարսափելի ահաբեկչություն, որի հետեւանքով զոհվեցին անմեղ մարդիկ: Իսլամական աշխարհը դատապարտեց այդ փաստը: Մենք պետք է միավորենք բոլոր ջանքերը ահաբեկության դեմ պայքարելու համար: Ոչ մի դեպքում չի կարելի միայնակ պայքարել ահաբեկության դեմ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իր ելույթում Ի.Ալիեւը առանձին ուշադրություն է դարձրել ղարաբաղյան խնդրին, որը, նրա կարծիքով, այսօր տարածաշրջանի ամենամեծ խնդիրն է: Ըստ նրա, չնայած այդ հարցի առնչությամբ միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձեւերին, հարցը մինչ օրս լուծում չի գտել: Դրանից բացի, նկատել է նախագահը, Ադրբեջանը «բախվել է ահաբեկության Հայաստանի կողմից», որի արդյունքում զոհվել են մեծ թվով մարդիկ:
Նոյյան տապան  -   Միջազգային