ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԵՕԿ-Ի ՀԵՏ<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԵՕԿ-Ի ՀԵՏ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  • 07-09-2006 20:36:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 7-ին ընդունելով Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՕԿ) նախագահ Պատրիկ Հիքեի գլխավորած պատվիրակությանը, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուրախալի է համարել մարզական այս կառույցի հետ համագործակցության ակտիվացումը: Նա նշել է, որ համատեղ ծրագրերը լրացուցիչ խթան կլինեն Հայաստանում սպորտը մասսայականացնելու եւ միջազգային մրցաշարերում լավ արդյունքների հասնելու գործում: Պ.Հիքեն իր հերթին նշել է, որ մի շարք մարզաձեւերում, ինչպիսիք են ծանրամարտը, բազկամարտը եւ այլք, Հայաստանն ավանդաբար ուժեղ է համարվում, եւ որ վերջին տարիներին զգալի բարելավում է նկատվում հայկական սպորտն առաջ մղելու գործընթացում: Նա նաեւ հայձտնել է, որ տպավորված է ՀՀ նախագահի` սպորտին մեծ ուշադրություն հատկացնելու պատրաստակամությունից:
Նոյյան տապան  -   Սպորտ