ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԱՄՆ-Ը ԲԱՑԱՀԱՅՏԻ ԿՀՎ<br /> ԳԱՂՏՆԻ ԲՈԼՈՐ ԲԱՆՏԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ<br />


ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ԱՄՆ-Ը ԲԱՑԱՀԱՅՏԻ ԿՀՎ
ԳԱՂՏՆԻ ԲՈԼՈՐ ԲԱՆՏԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ

  • 07-09-2006 18:28:00   | Բուլղարիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն այսօր դիմել են Սպիտակ տանը` պահանջելով բացահայտել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) բոլոր գաղտնի բանտերի գտնվելու վայրը, որոնց գոյությունը նախօրեին պաշտոնապես խոստովանել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: «Այդ բանտային ճամբարների գտնվելու վայրերը պետք է հայտնի դառնան: Մեզ անհրաժեշտ է իմանալ, թե ԿՀՎ-ի հետ համագործակցել են, թե ոչ, ԵՄ անդամության ձգտող երկրների կառավարությունները»,- հայտարարել է Եվրոպայում ԿՀՎ գաղտնի բանտերի աշխատանքը հետաքննող ԵՄ հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Կրայսլ-Դորֆլերը: Հանձնաժողովի մեկ այլ բարձրաստիճան անդամ` անգլուհի Սառա Լադֆորդը հայտարարել է, որ իր ուշացած խոստովանությամբ Ջ. Բուշը ծիծաղի առարկա է դարձրել ոչ միայն իրեն, այլեւ որոշ եվրոպական կառավարությունների, որոնք հավաստիացնում եւ ապացուցում էին, որ ամերիկյան գաղտնի բանտեր ընդհանրապես գոյություն չունեն: Ինչպես նշում է «Ասոշիեյթեդ պրեսը», եվրոպատգամավորների զայրույթը վերաբերում է, առաջին հերթին, Լեհաստանին եւ Ռումինիային, որտեղ, անկախ իրավապաշտպանների տվյալներով, գտնվել են ԿՀՎ բանտեր: Երկու այդ երկրները, որոնք ժխտում էին ամերիկյան հետախուզության հետ համագործակցությունը, պատրաստվում են եկող տարի անդամակցել Եվրամիությանը:
Նոյյան տապան  -   Միջազգային