ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԲԵԼԳԻԱ ՄՐՑԱՄԱՐՏՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ<br /> ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻՆ ՀՅՈՒՐԵՐԸ <br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ-ԲԵԼԳԻԱ ՄՐՑԱՄԱՐՏՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ
ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻՆ ՀՅՈՒՐԵՐԸ

  • 07-09-2006 16:46:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Եվրոպայի 2008թ.-ի ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Բելգիայի ընտրանուն: Հանդիպման միակ գոլը 40-րդ րոպեին խփեց Դանիել Վան Բյուտեյնը, եւ 1:0 հաշվով հաղթանակ տոնեցին բելգիացիները: Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 7-ին Երեւանում կմրցի ֆինների, իսկ հոկտեմբերի 11-ին` Սերբիայում տեղի հավաքականի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ