ԵՐԿՕՐՅԱ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԵՑ ԵՎՕԿ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԵՐԿՕՐՅԱ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԵՑ ԵՎՕԿ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  • 07-09-2006 16:24:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով երկօրյա այցով սեպտեմբերի 6-ի երեկոյան Հայաստան է ժամանել Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՎՕԿ) նորընտիր նախագահ, ՄՕԿ-ի անդամ, Իռլանդիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի գլխավորած պատվիրակությունը: Սեպտեմբերի 7-ին հյուրերին ընդունեց ՀՀ Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը: Զրույցի ժամանակ հատկապես կարեւորվեց սպորտի պետական կառույցի եւ օլիմպիկան կոմիտեի համագործակցությունը: Ի.Զաքարյանը ներկայացրեց Հայաստանում սպորտի վիճակը եւ կոմիտեի աշխատանքը տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների հետ: Պ.Հիկեն ողջունեց այն հանգամանքը, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում մասսայական սպորտին: Նա ասաց, որ իրենք կշարունակեն ֆինանսական օգնության ցուցաբերումը, հատկապես երիտասարդական սպորտի առաջընթացին: Այնուհետեւ ԵՎՕԿ-ի պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՀԱՕԿ-ի գործկոմի անդամների եւ հանձնաժողովների նախագահների հետ: Հանդիպումից հետո ԵՎՕԿ-ի պատվիրակությունը այցելեց Աբովյանի նորակառույց մարզաբազա, որտեղ հանդիպում ունեցան ՀԱՕԿ-ի նախագահ Գ.Ծառուկյանի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ