ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՆՋՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 8<br /> ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՆՋՈՒԹՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 8
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ

  • 06-09-2006 16:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 5-ին Մարոկոյի Ագադիր քաղաք մեկնեց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը, որում ընդգրկված 8 մարզիկները կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Ռինգ կելնեն Հայկ Մկրտչյանը (48 կգ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Ազատ Հովհաննիսյանը (54 կգ), Ռոբերտ Եղիսյանը (57 կգ), Արա Պլուզյանը (60 կգ), Արման Հովիկյանը (64 կգ), Ցոլակ Անանիկյանը (81) եւ ծանր քաշային Վաղարշակ Ասլանյանը: Պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեւոն Հովհաննիսյանը: Աշխարհի առաջնությունն կանցկացվի սեպտեմբերի 6-17-ը:
Նոյյան տապան  -   Սպորտ