ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-8-Ը ԿԿԱՅԱՆԱ Վ. ՅՈՒՇՉԵՆԿՈՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ<br /> ԱԴՐԲԵՋԱՆ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-8-Ը ԿԿԱՅԱՆԱ Վ. ՅՈՒՇՉԵՆԿՈՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ
ԱԴՐԲԵՋԱՆ

  • 05-09-2006 19:43:00   | Մեծ Բրիտանիա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 7-8-ը կկայանա Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի պաշտոնական այցը Ադրբեջանի Հանրապետություն: Այս մասին երեքշաբթի ճեպասուլիսում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Անդրեյ Դեշչիցան: Ըստ նրա, այցի ընթացքում Վ. Յուշչենկոն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ բանակցություններ կվարի երկրի խորհրդարանի ղեկավարության հետ: Այցի ժամանակ ծրագրվում է ստորագրել մի շարք երկկողմ փաստաթղթեր: Սեպտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղար Իրինա Գերաշչենկոն հայտնել է, որ Վ. Յուշչենկոյի պաշտոնական այցի ժամանակ կքննարկվի, մասնավորապես, կասպյան նավթի փոխադրման նոր երթուղու ստեղծման հնարավորությունը, առեւտրատնտեսական համագործակցության, ինչպես նաեւ էներգետիկական անվտանգության եւ էներգետիկական նախագծերի թեման:
Նոյյան տապան  -   Միջազգային