ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-9-Ը ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԵՎՕԿ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-9-Ը ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԵՎՕԿ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

  • 04-09-2006 13:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով սեպտեմբերի 7-9-ը այցով Հայաստանում կգտնվի Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՎՕԿ ) նորընտիր նախագահ, միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ (ՄՕԿ), Իռլանդիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեի գլխավորած պատվիրակությունը: Սա նրա առաջին պաշտոնական այցն է ԵՎՕԿ-ի նախագահի պաշտոնում: Պատվիրակության կազմում են ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխության» ծրագրերի փոխտնօրեն Պամելա Վայփոնդեն եւ ԵՎՕԿ-ի ֆինանսների ադմինիստրացիայի մենեջեր Ջիանլուկա Դե Անջելեսը: Այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում օլիմպիական շարժման գործընթացին, կատարված աշխատանքներին, մարզակառույցներին եւ ՀԱՕԿ-ի առջեւ ծառացած խնդիրներին: Հյուրերը կհանդիպեն ՀԱՕԿ-ի ղեկավարության, գործկոմի անդամների, տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահների հետ: Պատվիրակությանը կընդունի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ