«ԱՅԱՔՍԻ» ՂԱԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ<br /> ԺԱՄԱՆԵԼ ԵՐԵՎԱՆ ԵՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ<br />


«ԱՅԱՔՍԻ» ՂԱԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ
ԺԱՄԱՆԵԼ ԵՐԵՎԱՆ ԵՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

  • 01-09-2006 18:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի 2007թ.-ի առաջնության ընտրական 2-րդ փուլի խմբային մրցաշարի ծրագրով սեպտեմբերի 2-ին Երեւանի Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Նորվեգիայի թիմին: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը հրապարակել է հավաքականի կազմը, որում ընդգրկված չեն Էդգար Մանուչարյանը, որին հրաժարվել է բաց թողնել Հոլանդիայի «Այաքս» ակումբը, եւ Հունաստանում գտնվող Ժորա Հովհաննիսյանը, որը չի արձագանքել խաղին մասնակցելու հրավերին: Հայաստանի հավաքականի անդամների մեծ մասը «Փյունիկից» են, 3-ը` «Բանանց» ակումբից, 1-ը` «Ուլիսից», եւս 1-ը` ավստրիական «Պաշինգ» թիմից: Նորվեգիայի հավաքականի խաղացողները հիմնականում հանդես են գալիս այդ երկրի բարձրագույն դիվիզիոնի թիմերում:
Նոյյան տապան  -   Սպորտ