Ուրուգվայի հավաքականը իր պատմության մեջ 15-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը


Ուրուգվայի հավաքականը իր պատմության մեջ 15-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը

  • 25-07-2011 13:03:59   | Ուրուգվայ  |  Սպորտ
 Հուլիսի 24-ին, Բուենոս-Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում կայացավ Copa America-ի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որտեղ Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականը 3-0 հաշվով առավելության հասավ Պարագվայի հավաքականի նկատմամբ: Հանդիպումը սկսվեց ուրուգվայցիների գրոհներով եւ արդեն 11-րդ րոպեին, առաջնության լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լուիս Սուարեսը բացեց հաշիվը` 1-0: Գոլից հետո խաղի սցենարը չփոխվեց եւ մինչեւ ընդմիջում Դիեգո Ֆոռլանը 41-րդ րոպեին կարողացավ կրկնապատկել հաշիվը` 2-0: 90-րդ րոպեին նույն Դիեգո Ֆոռլանի գեղեցիկ գոլը լիակատար վերջակետ դրեց Ամերիկայի Գավաթի 2011թ. խաղարկության եզրափակիչ խաղին` 3-0: Ավելացնենք, որ այս չեմպիոնությունը Ուրուգվայի համար թվով 15-րդն էր: Մինչ այդ պատվավոր կոչումը նրանք նվաճել էին 1916, 1917, 1920, 1923, 1924, 1926, 1935, 1942, 1956, 1959, 1967, 1983, 1987 եւ 1995 թվականներին:
Նոյյան տապան  -   Սպորտ