ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՏԻՎԸ<br /> ԿՊԱՇՏՊԱՆԵՆ 8 ԸՄԲԻՇՆԵՐ<br />


ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՊԱՏԻՎԸ
ԿՊԱՇՏՊԱՆԵՆ 8 ԸՄԲԻՇՆԵՐ

  • 28-08-2006 15:34:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի վերջին - սեպտեմբերի սկզբներին Գվատեմալայում հաջորդաբար կանցկացվեն հունահռոմեական եւ ազատ ըմբշամարտերի երիտասարդական առաջնությունները: Օգոստոսի 29-30-ը մրցագորգ կելնեն հունահռոմեական ոջի ըմբիշները, որոնց թվում են Հայաստանը ներկայացնող գյումրեցիներ Խոսրով Մելիքյանը (60 կգ), Հրաչյա Հովհաննիսյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (Երեւան, 74 կգ) եւ Արթուր Թովմասյանը (Էջմիածին, 84 կգ): Ազատ ոճայինները մրցանակների համար պայքարը կսկսեն սեպտեմբերի 1-ից: Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն երեւանցիներ Արթուր Առաքելյանը (60 կգ), Սուրեն Ադյանը (60 կգ), Էդգար Ենոքյանը (84 կգ) եւ մարտունեցի Խաչիկ Ամրոյանը (74 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ