ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 5-0 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ<br /> «ՓՅՈՒՆԻԿ-3»-ԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 5-0 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ
«ՓՅՈՒՆԻԿ-3»-ԻՆ

  • 23-08-2006 15:48:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Երեւանում կանցկացվի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարը: Հայաստանի հավաքականն ընդգրկված է 10-րդ ենթախմբում: Մեր պատանիները սեպտեմբերի 30-ին կմրցեն Շոտլանդիայի, հոկտեմբերի 2-ին` Հունգարիայի, իսկ հոկտեմբերի 5-ին` Բուլղարիայի իրենց հասակակիցների հետ: Առաջին եւ երկրորդ տեղերը գրավողներն իրավունք կստանան պայքարը շարունակելու հաջորդ փուլում: Մրցաշարի նախապատրաստության շրջանակներում օգոստոսի 22-ին Հայաստանի հավաքականը Հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց «Փյունիկ-3»-ի հետ: 5-0 հաշվով հաղթեց հավաքականը (գլխավոր մարզիչ` Արսեն Չիլինգարյան):
Նոյյան տապան  -   Սպորտ