ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 17-ՐԴ ՓՈՒԼԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՄՏՑՐԵՑ<br /> ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ <br />


ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 17-ՐԴ ՓՈՒԼԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՄՏՑՐԵՑ
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ

  • 21-08-2006 15:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 19-ին եւ 20-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ փուլի հանդիպումները: Գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Միկա» - «Գանձասար»` 2:0, «Շիրակ» - «Կիլիկիա»` 1:0, «Փյունիկ» - «Բանանց»` 1-2, «Ուլիս» - «Արարատ»` 0:1: Առաջնության մրցաշարային աղյուսակը 44 միավորով շարունակում է գլխավորել «Փյունիկ»-ը: 2-րդ եւ 3-րդ տեղերում 34-ական միավորով հանգրվանել են «Բանանցն» ու «Միկան»: Առաջնության 18-րդ փուլի հանդիպումները նախատեսված են օգոստոսի 23-ին եւ 24-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ