ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵԴԱԼՆԵՐ ԲԵՐԵՑԻՆ ՎԵՏԵՐԱՆ ՄԱՐԶԻՉ ԱՐԱՄ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ<br /> ՍԱՆԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆ ՄԵԴԱԼՆԵՐ ԲԵՐԵՑԻՆ ՎԵՏԵՐԱՆ ՄԱՐԶԻՉ ԱՐԱՄ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ
ՍԱՆԵՐԸ

  • 01-08-2006 14:35:00   | Թուրքիա  |  Սպորտ
ՍՏԱՄԲՈՒԼ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 31 երկրների մարզիկներ մասնակցեցին Ստամբուլում անցկացված ազատ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Հայաստանի 8 ներկայացուցիչներից հաջող հանդես եկան վանաձորցիները: Մաթեւոս Սարոյանը (42 կգ) հաղթեց իր բոլոր մրցակիցներին, գրավեց 1-ին տեղը եւ պարգեւատրվեց չեմպիոնի ոսկե մեդալով: Անցյալ տարվա 3-րդ մրցանակակիր Օհան Գիքինյանը (50 կգ) այս անդամ արժանացավ արծաթե մեդալի: Նշենք, որ նրանք վաստակավոր մարզիչ, 76-ամյա Արամ Խանզադյանի սաներն են:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play