«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՓԱՌԱՏՈՆԸ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ<br /> ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԻ»,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆ ՎԻԳԵՆ<br /> ՍԱՐԳՍՅԱՆԸ<br />


«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՓԱՌԱՏՈՆԸ ՆՊԱՏԱԿ ՉՈՒՆԻ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԻ»,- ԱՍՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆ ՎԻԳԵՆ
ՍԱՐԳՍՅԱՆԸ

  • 29-06-2006 18:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
 ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երկրորդ փառատոնը նպատակ չունի վերածվելու մասնագիտական ստուգատեսի: Մեր նպատակն էր Հայաստան բերել Սփյուռքի տարբեր գաղթօջախներում գործող հայկական մշակութային խմբերին, որպեսզի նրանք ավելի խորը ճանաչեն իրենց ազգային մշակույթը, ինչպես նաեւ հայրենիքը»: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը հունիսի 29-ին ՀՀ ԳԱԱ-ում հրավիրված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի ամփոփիչ խորհրդաժողովում: Նրա խոսքերով, Հայաստանը պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկի Սփյուռքում հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Ըստ Վ.Սարգսյանի, արդեն քննարկումներ են ընթանում, որպեսզի հաջորդ` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երրորդ փառատոնին մասնակցեն ոչ միայն սիրողական խմբեր, այլեւ աշխարհում ճանաչում ունեցող անհատ կատարողներ, պրոֆեսիոնալ խմբեր: Վ.Սարգսյանը նշեց նաեւ, որ սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի «Հայաստան-Սփյուռք» համաժողովը, իսկ 2007թ.-ին` Համահայկական չորրորդ խաղերը: Ըստ նրա, հատկապես մեծ նշանակություն ունեն Հայաստանում ամեն տարի կազմակերպվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթաները, քանի որ առանց այդ ուսուցիչների Սյուռքում չի կարող պահպանվել հայոց լեզուն: Խորհրդաժողովին մասնակցում էին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը, նաեւ սփյուռքահայ մտավորականներ: Ըստ փառատոնի մասնակիցների, չնայած փառատոնն ունեցել է թերություններ, այնուամենայնիվ իրենք տպավորված են եւ ոգեւորված: «Մենք ունեցանք բազմաթիվ դժվարություններ, բայց հուսով եմ, որ այս թերությունները հաջորդ փառատոներում հաշվի կառնվեն եւ ավելի բարձր մակարդակով կկազմակերպվեն»,- նշեց Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Լեւոն Դեմիրյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ