ՎԱՀԱԳՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ<br /> ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ<br />


ՎԱՀԱԳՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ
ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ

  • 29-06-2006 16:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 29-ին ավարտվեց սպորտային մարմնամարզության Ալբերտ Ազարյանի անվան միջազգային մրցաշարը: Առանձին գործիքների վրա վարժություններում հաղթողներ դարձան Վահագն Ստեփանյանը (օղակներ եւ զուգափայտ), Հարություն Մերդինյանը (նժույգաթափք), Արտյոմ Ավետյանը (ազատ վարժություններ եւ հետացատկ) եւ Սերոբ Սողոմոնյանը (պտտաձող): Մրցաշարի բացարձակ հաղթող դարձավ երեւանցի Վահագն Ստեփանյանը: Հյուրերից 3-րդ մրցանակները նվաճեցին Վրաստանի ներկայացուցիչներ Պաատա Նոզաձեն, Վասիլ Սաբանաձեն, Իլյա Գեորգաձեն, իսկ ավստրիացի Մաուր Մարգոն հենացատկերում զբաղեցրեց երկրորդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ