ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍՊՈՐՏԴՊՐՈՑՆԵՐԸ<br />


ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍՊՈՐՏԴՊՐՈՑՆԵՐԸ

  • 27-06-2006 18:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԱՐՏԱՇԱՏ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 27-ին Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը ընդունել է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում պատվավոր տեղեր գրաված սամբիստներ Լիլիթ Պողոսյանին, Ժաննա Վարդանյանին, Էդվարդ Դավթյանին, հեռացատկորդներ Արսեն Դերմոյանին եւ Արամ Դավթյանին: Գոհունակությունը հայտնելով, որ մարզիկները բարձր են պահում Արարտի մարզի եւ Արտաշատի պատիվը, քաղաքապետը նրանց նոր մարզական հաջողություններ մաղթեց: Քաղաքապետը միաժամանակ իր շնորհակալությունը հայտնեց հանդիպմանը ներկա մարզային սպորտկոմիտեի նախագահ Ալազան Հովհաննիսյանին, մարզադպրոցների տնօրեններ, մարզիչներ Գրիգոր Սիմոնյանին, Յուրի Մանուկյանին եւ Արթուր Հախումյանցին, որոնց նպատակասլաց եւ համառ ջանքերը հաջողությամբ են պսակվում: Ըստ Գ.Մուրադյանի, ներկայումս մարզում հիմնովին վերանորոգվում են սպորտդպրոցները: Նշվեց, որ այդ դպրոցներում կստեղծվեն բոլոր պայմանները մարզումները լիարժեք անցկացնելու համար:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play