ԴԵՐԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ԵԱԲԱ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀ<br />


ԴԵՐԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ԵԱԲԱ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

  • 26-06-2006 20:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում անցկացված Բռնցքամարտի եւրոպական միության (ԵԱԲԱ) հերթական 10-րդ վեհաժողովում Հայաստանի բռնցքամարտի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը ընտրվեց ԵԱԲԱ-ի փոխնախագահ: Նրա օգտին քվեարկեցին 45 երկրների պատվիրակներից 29-ը: Իսկ ԵԱԲԱ-ի նախագահ ընտրվեց ռուսաստանցի Էդուարդ Խուսաինովը: ԵԱԲԱ-ի նախկին նախագահ, բուլղարացի ակադեմիկոս Էմիլ Ժեչյեւը ընտրվեց կազմակերպության պատվավոր նախագահ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play