Հայաստանի շախմատի հավաքականը աշխարհի չեմպիոն


Հայաստանի շախմատի հավաքականը աշխարհի չեմպիոն

  • 26-07-2011 12:08:19   | Հայաստան  |  Սպորտ
 Չինաստանի Նինբո քաղաքում ավարտին մոտեցող աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը վերջին տուրում, հուլիսի 26-ին, մրցեց Ուկրաինայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի բոլոր չորս գրոսմայստերները ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Գրանցվեց 2-2 հաշիվը: Դրանով Հայաստանի ազգային հավաքականը հավաքեց14 միավոր եւ նշանավորեց իր հաղթանակը աշխարհի թիմային առաջնությունում: Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հայաստանի շախմատային ընտրանին մրցեց Ադրբեջանի հավաքականի հետ եւ ոչ-ոքի` 2-2 հաշվով ավարտեց մրցամարտը: Այս անգամ Հայաստանին պարտությունից փրկեց Վլադիմիր Հակոբյանը, ով երրորդ խաղատախտակի վրա սպիտակ ֆիգուրներով առավելության հասավ Մամեդովի նկատմամբ, Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի, իսկ Գաբրիել Սարգսյանը սեւերով զիջեց Մամեդյարովին:
Նոյյան տապան  -   Սպորտ