ԱՅՍՕՐ ՎՐԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


ԱՅՍՕՐ ՎՐԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 22-06-2006 16:46:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր երկօրյա աշխատանքային այցով Վրաստան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտաքին գործերի նախարար Կարել դե Գուխտը: Այդ մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ում: Այցի շրջանակում ծրագրված են հանդիպումներ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի, վարչապետ Զուրաբ Նոգաիդելու, արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլու, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հունիսի 23-ին ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ցխինվալի տարածաշրջանի հակամարտության գոտի:
Նոյյան տապան  -   Միջազգային