ԵՐԵՎԱՆՈՒՄ ԽԻՍՏ ԲԱՐՁՐ ԵՆ ԱՆՊԱՏԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ,- ԳՏՆՈՒՄ ԵՆ<br /> ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԽԻՍՏ ԲԱՐՁՐ ԵՆ ԱՆՊԱՏԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ,- ԳՏՆՈՒՄ ԵՆ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

  • 15-06-2006 18:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 16-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի կունենա քննարկում` նվիրված Անապատացման եւ երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Ինչպես նշված է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրությունում, մասնագետ-փորձագետների կարծիքով, Երեւանում խիստ բարձր են անապատացման ռիսկերը: Ասոցիացիան ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի աջակցությամբ ներկայումս պատրաստում է Երեւանի էկոլոգիական իրավիճակին նվիրված զեկույց: Ըստ ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի, վերջին տարիներին իրականացվող քաղաքաշինական քաղաքականության հետեւանքով մայրաքաղաքում խիստ բարձրացել են անապատացման ռիսկերը: Կ.Դանիելյանը նշում է, որ կանաչ տարածքների կտրուկ կրճատումը, կառուցապատման անընդհատ խտացումը, ավտոտրանսպորտի միջոցների քանակի աճի հետ մեկտեղ Երեւանը վեր են ածում էկոլոգիական աղետի գոտու: Պաշտոնական տվյալների համաձայն, վերջին երկու տարիների ընթացքում, գրեթե ամբողջ գարուն-ամառ-աշուն ժամանակահատվածում, քաղաքում գրանցվում է ֆոտոքիմիական սմոգ (թունամշուշ):
Նոյյան տապան  -   Հասարակություն