ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ԳՐԱՎԱԾ ՀԱՅ<br /> ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՎՈԳՐԵՐՈՎ ԵՎ<br /> 1000-ԱԿԱՆ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ<br />


ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ ԳՐԱՎԱԾ ՀԱՅ
ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՏՎՈԳՐԵՐՈՎ ԵՎ
1000-ԱԿԱՆ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ

  • 12-06-2006 20:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալին եւ օլիմպիական գավաթին արժանացած Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները հունիսի 12-ին պարգեւատրվեցին Երեւանի քաղաքապետի պատվոգրերով, հուշանվերներով, ինչպես նաեւ 450000-ական դրամ (մոտ 1000 ԱՄՆ դոլար) դրամական պարգեւներով: Քաղաքապետի պատվոգրերին եւ հուշանվերների արժանացան նաեւ օլիմպիադայում 8-րդ տեղը գրաված Հայաստանի կանանց հավաքականի անդամները: Ինչպես Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը նշեց քաղաքապետ Երվանդ Զախարյանը, այս հաղթանակին հայերը երկար են սպասել: «Սա հայ ժողովրդի համար կարեւորագույն իրադարձություն է: Մենք հպարտ ենք մեր շախմատիստներով, որոնք միասնական ուժերով հաղթեցին այնպիսի պետությունների հավաքականներին, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը եւ այլն: Հուսով եմ, որ հայ շախմատիստները հետագայում էլ կունենան նման հաղթանակներ»,- նշեց քաղաքապետը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի խոսքերով, հայ ժողովուրդը բարձր է գնահատում այս հաղթանակը, քանի որ «սա ոչ միայն մեր, այլեւ աշխարհասփյուռ հայերի հաղթանակն է»:
Նոյյան տապան  -   Սպորտ