ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ<br /> ՀԵՏ<br />


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ
ՀԵՏ

  • 12-06-2006 20:00:00   | Լյուքսեմբուրգ  |  Միջազգային
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրամիության երկրներին հաջողվել է ընդհանուր դիրքորոշում գտնել Թուրքիայի հետ ԵՄ ընդունելության բանակցություններ սկսելու առնչությամբ: Համաձայնությունը հնարավոր է դարձել ԵՄ նախագահի պաշտոնն զբաղեցնող Ավստրիայի եւ Կիպրոսի ներկայացուցիչների միջեւ շտապ բանակցություններից հետո: Թուրքիայի Եվրոպական միություն ընդունելության բանակցությունները սպառնալիքի տակ էին հայտնվել վերջին պահին Կիպրոսի առաջ քաշած պահանջների պատճառով: Կիպրոսը պնդում էր, որ Եվրամիությունը պետք է ստիպի Թուրքիային ճանաչել հունական Կիպրոսը եւ կատարել իր խոստումը կիպրական նավերի համար թուրքական նավահանգիստները բացելու վերաբերյալ: Թուրքիան, իր հերթին, հայտարարում էր, որ կբոյկոտի բանակցությունները, եթե Կիպրոսը չհրաժարվի իր պահանջներից: Եվրամիությունը տեղեկացրել է Անկարային ձեռք բերված համաձայնության մասին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլը մեկնել է Լյուքսեմբուրգ մասնակցելու ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը: Նախարարների ընդունած փաստաթղթում ասվում է, որ «լրիվ չափով պարտավորությունների չկատարումը կազդի բանակցությունների ընդհանուր առաջխաղացման վրա»,- հաղորդում է «Ռոյթերը»:
Նոյյան տապան  -   Միջազգային