Ըմբիշ Ռաֆիկ Մանուկյանը դարձավ չեմպիոն աշխարհի երիտասարդական առաջնությունում


Ըմբիշ Ռաֆիկ Մանուկյանը դարձավ չեմպիոն աշխարհի երիտասարդական առաջնությունում

  • 27-07-2011 08:02:02   | Հայաստան  |  Սպորտ
 Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 74 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ հայաստանցի ըմբիշ Ռաֆիկ Մանուկյանը: 1/16-րդ եզրափակիչում Մանուկյանը հաղթեց իտալացի Կիրո Ռուսոյին եւ առավելության հասավ ավստրիացի Մայքլ Վագների նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը հաղթեց թուրք Իսմաիլ Կոցասլանին եւ լեհ Արկադիուշ Կուլինիցին: Եզրափակիչում Ռ.Մանուկյանը առավելության հասավ Զուրաբ Դուտանիշվիլիի նկատմամբ՝ 0:2, 3:0, 4:2: 50 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Ռուդիկ Մկրտչյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ