ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ՉԻ ԲԵՐԵԼ ԻՐ ԱՌԱՋԱՎՈՐ<br /> ԳԻԾ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ՉԻ ԲԵՐԵԼ ԻՐ ԱՌԱՋԱՎՈՐ
ԳԻԾ

  • 06-06-2006 16:36:00   | Հայաստան  |  Միջազգային
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 6-ին, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ կանխավ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից արեւելք իրականացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային մոնիտորինգ: Ինչպես հայտնել են ԼՂՀ ԱԳՆ-ում, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պետեր Կիին (Մեծ Բրիտանիա) եւ Իրժի Աբերլեն (Չեխիա): Մոնիտորինգը կայացել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել: Սակայն, ինչպես հայտնել են ԱԳՆ-ում, հերթական անգամ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ դիտորդներին դուրս չի բերել իր առաջավոր գիծ: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարարության եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները:
Նոյյան տապան  -   Միջազգային