«Էդիթ Պրինտ»-ը եւ Երեւանի քաղապետարանը հայտարարել են Ընթերցանության հանրապետական 1-ին մրցույթի մասին


 

«Էդիթ Պրինտ»-ը եւ Երեւանի քաղապետարանը հայտարարել են Ընթերցանության հանրապետական 1-ին մրցույթի մասին

  • 27-07-2011 13:25:23   | Հայաստան  |  Հայտարարություններ
 «Երեւան-2012. գրքի միջազգային մայրաքաղաք» միջոցառման շրջանակներում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը եւ Երեւանի քաղապետարանը նախաձեռնել են «Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛» նշանաբանով Ընթերցանության հանրապետական 1-ին մրցույթը, որը կանցկացվի այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ 2012թ. փետրվարի 19-ը: Մրցույթն անցկացվելու է տարիքային երկու խմբերի` 2-4 եւ 5-7 դասարանների աշակերտների միջեւ: Այն ունենալու է երկու ուղղվածություն` պոեզիա եւ արձակ: Մրցույթն ընթանալու է 3 փուլով` ընտրական, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ: Յուրաքանչյուր տարիքային խմբի մրցանակային 3 տեղերը գրաված երեխաները կստանան արժեքավոր նվերներ: Ստորեւ ներկայացվում է Ընթերցանության հանրապետական 1-ին մրցույթի ընթացակարգի, տարիքային խմբերին առաջարկվող գրականության ցանկերի վերաբերյալ հանգամանալի տեղեկատվություն. Ընտրական փուլ «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից առաջարկվում են 5 տեսակի գրափնջեր փոքր եւ 4 տեսակի գրափնջեր մեծ տարիքային խմբերի համար: Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնող երեխաները պետք է ամառվա ընթացքում կարդան որեւէ գրափնջի բոլոր ստեղծագործությունները: Այնուհետեւ, նշելով կարդացած գրափնջի համարը, իր անունն ու ազգանունը, բնակության վայրը, հեռախոսի համարը, դպրոցն ու դասարանը, աշակերտը պետք է ինքնուրույն գրի ընդամենը մեկ ստեղծագործության վերաբերյալ իր տպավորությունը: Այդ ամենը դառնում է աշակերտի մասնակցության հայտը, որը նա էլեկտրոնային փոստով կամ փոստային ծառայությունների միջոցով մինչեւ 2011 թ. սեպտեմբերի 20-ը պետք է ուղարկի մրցույթի հանձնախմբին: Հայտի նմուշը երեխաները կարող են տեսնել «Էդիթ Պրինտ» հրատարակչության կայքի (www.editprint.am) ,Նոր հրապարակումներե բաժնում (կայքի գլխ. էջի վերեւի աջ մասում): Այնուհետեւ մրցույթի հանձնախումբը կհայտարարի կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակիցների ցուցակներն ըստ մարզերի: Կիսաեզրափակիչ Կիսաեզրափակիչ փուլը կանցկացվի մարզերում հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը: Յուրաքանչյուր մարզից հաղթող է ճանաչվում 3-ական մասնակից ամեն տարիքային խմբից: Գրափնջերին կից «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը առաջարկում է անգիր սովորելու համար բանաստեղծությունների ցանկ յուրաքնչյուր տարիքային խմբի համար: Այդ ցանկերից անհրաժեշտ է անգիր սովորել առնվազն երեք բանաստեղծություն: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլը կընթանա հետեւյալ կարգով. ա) մասնակիցը պետք է պատմի իր ընտրած ստեղծագործության սյուժեից բ) այնուհետեւ մրցույթի մարզային հանձնախմբի կողմից նրան տրվելու են ստեղծագործությանը վերաբերող, ինչպես նաեւ աշխարհաճանաչողական բնույթի հարցեր գ) մասնակիցը հանձնախմբի ներկայությամբ իր ընտրած գրափնջի որեւէ ստեղծագործությունից պետք է բարձրաձայն կարդա հանձնախմբի կողմից ընտրած մի հատված դ) մասնակիցը պետք է անգիր իմանա եւ կարդա չափածո 3 ստեղծագործություն անգիր սովորելու համար բանաստեղծությունների ցանկից Բոլոր հարցերն ու առաջադրանքները գնահատվելու են 5 միավորանոց սանդղակով: Հանձնախումբը հաշվի է առնելու նաեւ առաջարկված գրափնջից դուրս մասնակցի կարդացածի ծավալը: Եզրափակիչ Եզրափակիչ փուլը անցկացվելու է Երեւանում 2012թ. փետրվարին: Այս փուլի բոլոր մասնակիցների ցուցակը մրցույթի հանձնախումբը կհայտարարի մարզերում կիսաեզրափակիչ փուլը ավարտելուց հետո: Եզրափակիչ փուլի անցկացման պայմանները կհայտարարվեն լրացուցիչ: Եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբից նախատեսվում է 3 մրցանակային տեղ: Բոլոր հաղթողները կստանան արժեքավոր նվերներ: Մրցույթի եզրափակիչ փուլը կլուսաբանվի հեռուստատեսությամբ եւ լրատվության այլ միջոցներով: Առաջարկվող գրափնջեր եւ բանաստեղծությունների ցանկեր Առաջին տարիքային խմբին (2-4-րդ դասարաններ) առաջարկվող գրափնջեր (կիրառվում է ընտրական եւ կիսաեզրափակիչ փուլերում) 1-ին փունջ 1. Հ.Թումանյան, Փոխադրություններ 2. Քալիլա եւ Դիմնա (պարսկական առակներ) 3. Յու.Սահակյան,Արտուտիկ նախշուն տոտիկ 4. Ռ.Մարուխյան, Չիկարելիի արկածները 2-րդ փունջ 1. Ա.Քյուրքչյան, Լ.Տեր-Գրիգորյան, Հեքիաթների քո աշխարհը 2. Քալիլա եւ Դիմնա (պարսկական առակներ) 3. Կ.Չուկովսկի, Բանաստեղծություններ եւ հեքիաթներ 4. Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ, Ա գիրք 3-րդ փունջ 1. Գրիմմ եղբայրներ, Հեքիաթներ 2. Քալիլա եւ Դիմնա (պարսկական առակներ) 3. Յու. Սահակյան, Նապո Չորրորդը 4. Ռ.Մարուխյան, Չիկարելիի արկածները 4-րդ փունջ 1.Պարսկական ժողովրդական հեքիաթներ 2.Քալիլա եւ Դիմնա (պարսկական առակներ) 3.Անգլիագիր յոթ մանկագիր 4.Աշխարհի ժողովուրդների հեքիաթները, Բ գիրք 5-րդ փունջ 1. Աշխարհի ժողովուրդների հեքիաթները, Գ գիրք 2.Քալիլա եւ Դիմնա (պարսկական առակներ) 3.Ռուս մանկագիրներ 4. Ռ.Մարուխյան , Չիկարելիի արկածները Նշված բ Բոլոր գրքերը հրատարակված են «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից: Առաջին տարիքային խմբի (2-4-րդ դասարաններ) անգիր սովորելու բանաստեղծությունների ցանկ (կիրառվում է կիսաեզրափակիչ փուլում) Ա.Քյուրքչյան, Լ.Տեր-Գրիգորյան, Մայրենի 2 Գ.Սարյան, Փափուկ ձյուն Ն.Միքայելյան, Երգ մայրիկիս Ս.Մուրադյան, Անմահ գանձերը Ս.Մուրադյան, Իմ դասագրքերը Վ.Վարդունի, Օրացույց Դ.Գյուրջինյան, Ն.Հեքեքյան, Մայրենի 3 Պ. Խաչատրյան, Հայրենիք Պ. Խաչատրյան, Հայոց լեզու Պ. Խաչատրյան, Սեւան Հ.Արթեմյան, Ամառ Վ.Դավթյան,Փաթիլները Դ.Գյուրջինյան, Ն.Հեքեքյան, Մայրենի 4 Հովհ. Շիրազ, Հայրս Հ.Սահյան, Գետը Ս.Կապուտիկյան, Տղայիս Պ.Խաչատրյան, Հայաստան Ե.Պետրոսյան,Դաշտային ծաղիկներ Անհրաժեշտ է անգիր սովորել առնվազն երեք բանաստեղծություն: Երկրորդ տարիքային խմբին (5-7-րդ դասարաններ) առաջարկվող գրափնջեր (կիրառվում է ընտրական եւ կիսաեզրափակիչ փուլերում) 1-ին փունջ 1. Հ. Թումանյան, Պոեմներ 2. Հ. Թումանյան, Պատմվածքներ 3. Ս. Կապուտիկյան, Հայերգություն 4. Ա. Քյուրքչյան, Լ.Տեր-Գրիգորյան, Ես իմ անուշ Հայաստանի 5. Դ. Գյուրջինյան, Թ.Ալեքսանյան, Ա.Գալստյան, Հեքիաթներ եւ առակներ (5 դասարանների ընթերցարան) 2-րդ փունջ 1. Հ. Թումանյան, Բալլադներ 2. Հ. Վարդումյան, Հողի հիշողությունը 3. Ս. Կապուտիկյան, Հայերգություն 4. Դ. Գյուրջինյան, Մատենիկ 5. Աշխարհի ժողովուրդների հեքիաթները, Ա գիրք 3-րդ փունջ 1. Հ Թումանյան, Բալլադներ 2. Հ. Թումանյան, Պատմվածքներ 3. Ս. Կապուտիկյան, Հայերգություն 4. Ա. Քյուրքչյան, Լ. Տեր-Գրիգորյան, Ես իմ անուշ Հայաստանի 5. Աշխարհի ժողովուրդների հեքիաթները, Բ գիրք 4-րդ փունջ 1 .Հ. Թումանյան, Պոեմներ 2. Հ. Վարդումյան, Հողի հիշողությունը 3. Ս. Կապուտիկյան, Հայերգություն 4. Դ.Գյուրջինյան, Մատենիկ 5. Աշխարհի ժողովուրդների հեքիաթները, Գ գիրք Վերը նշված բոլոր գրքերը հրատարակված են «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից: Երկրորդ տարիքային խմբի (5-7-րդ դասարաններ) անգիր սովորելու բանաստեղծությունների ցանկ (կիրառվում է կիսաեզրափակիչ փուլում) 1. Ե. Չարենց, Ես իմ անուշ Հայաստանի 2. Հովհ. Շիրազ, Կտակ 3. Ս. Կապուտիկյան, Արարատ Մասիսին մոտիկ 4. Ս. Կապուտիկյան, Քելե, լաո 5. Ս. Կապուտիկյան, Ընդդիմախոսություն 6. Ս. Կապուտիկյան,Հայո’ց աշխարհ, հայո’ց երկիր, հայո’ց հող 7. Ս. Կապուտիկյան, Լեռները հպարտ վեր են բարձրանում 8. Ս. Կապուտիկյան, Մասիսին մոտիկ 9. Ն. Զարյան, Հայոց լեզուն 10. Ն. Զարյան, Հայերեն 11. Պ. Սեւակ, Քիչ ենք, բայց հայ ենք 12. Հ. Սահյան, Հայ ժողովրդին 13. Գ. Էմին, Թող հավերժ ապրի 14. Գ. Էմին, Փոքր ենք, բայց հայ ենք 15. Ն. Միքայելյան, Թանկ անուններ Այս բոլոր բանաստեղծությունները կարելի է գտնել երկրորդ տարիքային խմբին (5-7-րդ դասարաններ) առաջարկվող գրափունջերի գրքերում: Անհրաժեշտ է անգիր սովորել առնվազն երեք բանաստեղծություն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով` +374 (91) 46 82 10 (բջջ.) +374 (10) 52 08 48 (գրասենյակ) +374 (10) 57 70 09 (գրատուն) «Էդիթ Պրինտ» հրատարակչություն
Նոյյան տապան  -   Հայտարարություններ