Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում կրկին 70-րդն է


 

Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում կրկին 70-րդն է

  • 27-07-2011 14:35:36   | Բելգիա  |  Սպորտ
 ՖԻՖԱ-ն հուլիսի 27-ին հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 29-ի համեմատ չի տեղափոխվել ցուցակում եւ պահպանել է 70-րդ հորիզոնականը` 462 միավորով: Հավելենք, որ համաշխարհային ֆուտբոլի դասակարգման աղյուսակը շարունակում են գլխավորել աշխարհի չեմպիոն իսպանացիները վաստակած 1588 միավորով: Երկրորդ տեղում հոլանդացիներն են (1542 միավոր), իսկ երրորդում գերմանացիները (1305):
Նոյյան տապան  -   Սպորտ