ՖՐԱՆՍԻԱՑԻ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՄԱՐԻ-ԴՈՄԻՆԻԿ ՄԱՍՈԼԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ Է<br /> ՖԻԼՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ<br />


ՖՐԱՆՍԻԱՑԻ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՄԱՐԻ-ԴՈՄԻՆԻԿ ՄԱՍՈԼԸ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ Է
ՖԻԼՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

  • 29-05-2006 20:47:00   | Հայաստան  |  Մշակույթ
ՎԱՆԱՁՈՐ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի կինոռեժիսորների «Կապ Մոնդ» կազմակերպության տնօրեն Մարի-Դոմինիկ Մասոլն արդեն երրորդ անգամն է այցելում Հայաստան. մայիսի 29-ին նա գտնվում էր Վանաձորում: Մարի-Դոմինիկ Մասոլը 12 ֆիլմերի ռեժիսոր է: Իր ֆիլմերում նա անդրադարձել է Սլովակիայի, Լիտվայի, Կալիֆոռնիայի, Նյու Յորքի եւ աշխարհի մի շարք այլ երկրների ու քաղաքների պատմությանը եւ մշակույթին: Ինչպես տեղեկացնում է «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը Վանաձորից, Մարի-Դոմինիկը նպատակ ունի ստեղծել 13-րդ ֆիլմը, որն այս անգամ պատմելու է Հայաստանի մասին: Ինչպես նշեց «Կապ Մոնդ» կազմակերպության տնօրենը, ֆիլմը պատմելու է Հայաստանի պատմամշակութային հուշարձանների, հայ ժողովրդի սովորույթների եւ կյանքի մասին: Ֆիլմը պատրաստ կլինի հոկտեմբերին եւ կցուցադրվի Ֆրանսիայում: Ֆիլմի հիմնական նպատակն է շարժել զբոսաշրջիկների հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ: Կինոռեժիսորն արդեն այցելել է Էջմիածին, իսկ նրա այցը Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի համընկավ այդ ժամանակ եկեղեցում տեղի ունեցող «Մասրենի» գրական-երաժշտական խմբակի 2 սաների մկրտության արարողությանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ