ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ<br />


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

  • 24-05-2006 20:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ անկախության 15-ամյակին է նվիրված Հայաստանի Նկարիչների միության անդամ Արեւ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը, որ բացվեց մայիսի 24-ին Ազգային ժողովում` խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ: «Մեր երկրի ապագան ավելի լուսավոր տեսնելու հնարավորություն ստացանք»,- նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` դիտելով հայտնի արվեստագետ, քանդակագործ Բենիկ Պետրոսյանի դստեր օրգանական ապակու վրա կատարած գունեղ գեղանկարները: «Նիստերի դահլիճում երբեմն այնպիսի հոռետեսական ելույթներ ենք լսում, որ թվում է, թե դահլիճից դուրս ամեն ինչ կործանվել է, բայց պարզվում է, մարդիկ դահլիճից դուրս ապրում են, ստեղծագործում, եւ հրաշալի են ստեղծագործում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play