ԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԱՎԱԹԻ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ<br /> ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԱՎԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԱՎԱԹԻ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ
ՄՐՑԱՇԱՐԸ

  • 23-05-2006 16:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առաջին անգամ անցկացվեց Գավառի քաղաքապետի գավաթի մինի ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցեցին մարզկենտրոնի 8 հիմնարկ-ձեռնարկությունների թիմեր: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի հետ զրույցում արձանագրեց Գավառի քաղաքապետարանի սպորտի բաժնի վարիչ Խաչիկ Հակոբյանը, 7 փուլով անցկացված մրցաշարն անցավ լարված մրցապայքարում: 10 օր տեւած մրցաշարում առաջին տեղը գրավեց քաղաքապետարանի թիմը, որին հանձնվեց փոխանցիկ գավաթը: Դրամական պարգեւներ եւ դիպլոմներ ստացան նաեւ լավագույն ռմբարկուն եւ լավագույն դարպասապահը: Մրցաշարը նախաձեռնող Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հավաստմամբ, սպորտային նմանատիպ միջոցառումները դառնալու են ավանդական:
Նոյյան տապան  -   Սպորտ