2005-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 73<br /> ՆՈՐ ԵՎ 12 ՀԻՄՆԱՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ<br />


2005-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 73
ՆՈՐ ԵՎ 12 ՀԻՄՆԱՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • 22-05-2006 18:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2005 թ. Հայաստանում գործել են 25 թատերահանդեսային կազմակերպություններ: Թատերական կազմակերպությունների թիվը 2004 թ. համեմատ ավելացել է մեկով: Նախորդ տարվա 1939-ի դիմաց 2005 թ. թատրոնները ցուցադրել են 2354 ներկայացում: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական վարչության տվյալների, 2005 թ. թատրոններ հաճախումների քանակը կազմել է 397,2 հազար: 1000 բնակչի հաշվով հաճախումները կազմել են 123: Անցած տարի պատրաստվել եւ հանդիսատեսին է ներկայացվել 73 նոր (2004 թ.` 62) եւ 12 հիմնավերականգնված (2004 թ.` 10) բեմադրություն: Թատերական ներկայացումներից ստացված հասույթը կազմել է 238,7 մլն դրամ (շուրջ 530 հազար ԱՄՆ դոլար): Միջին հաշվով մեկ ներկայացման մուտքի վճարումներից հասույթը կազմել է 101,4 հազար դրամ: Թատերահանդեսային կազմակերպությունների ընդհանուր ֆինանսական միջոցները 2005 թ. կազմել են 1379,0 մլն դրամ, իսկ դրանց ֆինանսական ընդհանուր ծախսերը` 1378,2 մլն դրամ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play