ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՎԱՀԻԿ ԼԵՎՈՆՅԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ<br /> ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ<br />


ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՎԱՀԻԿ ԼԵՎՈՆՅԱՆԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ
ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

  • 11-05-2006 16:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՂԵԳՆԱՁՈՐ, 11 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եղեգնաձորում մայիսի 4-9-ը անցկացվեց Խորհրդային Միության հերոս Վահիկ Լեւոնյանի վոլեյբոլի հուշամրցաշարը: Գրեթե քսանամյա ընդմիջումից հետո արդեն երեք տարի հերոսի ազգականների նախաձեռնությամբ եւ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ անցկացվող մրցումներում այս տարի իրենց ուժերն էին չափում 9 համայնքների եւ մարզում տեղակայված զորամասի թիմերը: Հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 9-ին Արփիում` Վ.Լեւոնյանի անունը կրող միջնակարգ դպրոցում: Երրորդ անվամ մրցաշարի հաղթող ճանաչվեց եւ փոխանցիկ գավաթը նվաճեց Եղեգնաձորի թիմը: Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին, համապատասխանաբար, Արփիի եւ Չիվայի թիմերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play