Սռնա. «Լիոնի» դարպասին 11 մ հարվածը արդարացի էր նշանակված»


 

Սռնա. «Լիոնի» դարպասին 11 մ հարվածը արդարացի էր նշանակված»

  • 28-07-2011 14:07:21   | Ուկրաինա  |  Սպորտ
 Դոնեցկի «Շախտյորի» ավագ, խորվաթ Դարիո Սռնան հուլիս 27-ին ֆրանսիական «Լիոնի» հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ֆրանսիական ակումբի դարպասին 11 մ տուգանայինի նշանակումը արդարացի էր: Տեղեկացնենք, որ խաղն ավարտվել է 1-1 հաշվով եւ երկու գոլերն են խփվել են 11 մ հարվածներով: «Չեմ հասկանում, թե ինչու՞ էին ֆրանսիացիները վիճում մրցավարի հետ այն բանից հետո, երբ ինձ գցեցին տուգանային հրապարակում: Այնտեղ ակնհայտ խախտում կար»,- հայտարարել է Սռնան «Championat»-ին տված հարցազրույցում: Միաժամանակ նա նշել է, որ «Շախտյորի» դարպասին 11 մ հարվածը կարող էր եւ չնշանակվել։ «Մինչեւ մրցակցին վայր գցելը ես հասցրի դիպչել գնդակին, սակայն մրցավարը դա չնկատեց: Բայց հանդիպման տեսագրությունը դիտելուց հետո հնարավոր է փոխեմ կարծիքս»,- հայտարարել է Սռնան:
Նոյյան տապան  -   Սպորտ