ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԹՈՒՐՔ, ԻՐԱՆՑԻ ԵՎ ՌՈՒՍ ԿԻՆՈՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԻ<br /> ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԹՈՒՐՔ, ԻՐԱՆՑԻ ԵՎ ՌՈՒՍ ԿԻՆՈՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԻ
ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 05-05-2006 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ռեժիսորներ առանց սահմանի» վավերագրական ֆիլմերի ծրագրի շրջանակում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը եւ «Արտ-Ֆիլմ»-ը մայիսի 7-ին Ազգային պատկերասրահի կինոդահլիճում կներկայացնեն 3 վավերագրական ֆիլմ Թուրքիայից, 2-ը` Ռուսաստանից եւ 3-ը` Իրանից: Ներկայացվելիք ութ վավերագրական ֆիլմերն արժանացել են մրցանակների եւ ցուցադրվել տարբեր միջազգային փառատոններում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, նույն ծրագրի շրջանակում մայիսին 7 հայկական վավերագրական ֆիլմեր կցուցադրվեն Թուրքիայում: Այս տարվա սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը հայ ռեժիսորների ֆիլմերը կրկին կցուցադրվեն Թուրքիայում: Այս անգամ ֆիլմերը կմասնակցեն «1000 ու մեկ վավերագրություն» վավերագրական ֆիլմերի փառատոնին: Փառատոնի օրերին կկազմակերպվեն քննարկումներ եւ հանդիպումներ տարբեր երկրների ռեժիսորների մասնակցությամբ: Հայկական վավերագրական ֆիլմերը հոկտեմբերի կցուցադրվեն նաեւ Անապայում կայանալիք «Կինոշոկ» միջազգային փառատոնում: Ս. Հարությունյանը նշեց, որ 2006 թ. փետրվարին հայկական վավերագրական ֆիլմերի ցուցադրություն է անցկացվել նաեւ Իրանում:
Նոյյան տապան  -   Մշակույթ