ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՀԱՏԿԱՑՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ<br /> ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ<br /> ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ<br />


ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՀԱՏԿԱՑՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ՊԱՀՊԱՆՎԱԾ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ
ՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

  • 04-05-2006 19:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ կառավարության մայիսի 4-ի որոշմամբ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը 2 մլն 308 հազար դրամ (5100 ԱՄՆ դոլար) է հատկացվել` Հայաստանի Հանրապետության եւ Արցախի տարածքներում պահպանված ադրբեջանական գերեզմանների եւ պատմամշակութային հուշարձանների հայտնաբերման, դրանց գտնվելու վայրի նշման եւ լուսատեսանկարահանման նպատակով: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նոյյան տապան  -   Մշակույթ