ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ՉՈՐՐՈՐԴ ՄՐՑԱՓՈՒԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ<br />


ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ ՀՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ՉՈՐՐՈՐԴ ՄՐՑԱՓՈՒԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ

  • 04-05-2006 17:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի Առաջնության չորրորդ մրցափուլի հանդիպումները, որոնք նախատեսված էին մայիսի 5-ին եւ 6-ին, հետաձգվել են: Այսպիսի որոշում է ընդունել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը` նկատի առնելով, որ «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի վթարի կապակցությամբ մայիսի 5-ը եւ 6-ը հանրապետությունում հայտարարված են սգո օրեր: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, մայիսի 5-ին նշանակված «Գանձասար» - «Արարատ» եւ մայիսի 6-ին նշանակված «Ուլիս» - «Շիրակ» հանդիպումները կկայանան մայիսի 7-ին, ժամը 17-ին: Թիմերի ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան սեւ թեւկապներով: Մայիսի 5-ին նշանակված «Կիլիկիա» - «Փյունիկ» եւ «Բանանց» - «Միկա» հանդիպումները կկայանան հունիսի 3-ից 5-ը ընկած ժամանակահատվածում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play