Վերականգնվում է Մինաս Ավետիսյանի եւս երկու որմնանկար
28-07-2011 17:39:55 | Հայաստան | Մշակույթ
Հիմք ընդունելով ,Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասինե ՀՀ օրենքի պահանջները եւ նկատի առնելով Մինաս Ավետիսյանի որմնանկարներն իրենց կողմից վերականգնելու վերաբերյալ Գյումրու քաղաքապետի եւ ,ԱԳ եւ ԱԱ Բաղդասարյաններե ՍՊԸ առաջարկները, ՀՀ կառավարությունը հուլիսի 28-ի նիստում որոշում է ընդունել թույլատրել Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին իրականացնել Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված եւ պետական սեփականություն հանդիսացող, Գյումրի քաղաքի ,Քարմշակմեքենաե ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի ,Հայկական հովվերգությունե որմնանկարի տեղափոխման աշխատանքները:
Որոշման հաջորդ կետով թույլատրվել է ,ԱԳ եւ ԱԱ Բաղդասարյաններե ՍՊԸ միջոցների հաշվին իրականացնել քաղաքի ,Էլեկտրատեխնիկական գործարանե ՓԲԸ նախկին շենքում գտնվող ,Գորգ են գործումե որմնանկարի տեղափոխումը: Վերականգնումից հետո ,Հայկական հովվերգությունե որմնանկարը տեղադրվելու է Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի նիստերի դահլիճում, ,Գորգ են գործումե որմնանկարը` Գյումրու Աբովյան փողոցի N 218 հասցեում գտնվող Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ ներառված շենքի սրահում:
Տեղեկանալով, որ մարզում դեռեւս կա Մինաս Ավետիսյանի հեղինակած չորս որմնանկար, ինչպես նաեւ այլ արվեստագետների կատարած մոտ երկու տասնյակ աշխատանք, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է խնդրի նկատմամբ գյուրեցիների ցուցաբերած մեծ ուշադրությունը: «Հասարակական կազմակերպություններին պետք է խնդրենք, որպեսզի այդ որմնանկարները փրկելու նոր առաջարկներ ներկայացնեն։ Որմնանկարները ցանկացած գնով պետք է փրկել, եւ եթե այդ հասարակական շարժումն օգնի մեզ գտնել այնպիսի տնտեսվարող սուբյեկտների, որոնք ի վիճակի են ներդրումներ կատարել եւ փրկել որմնանկարները, ապա մենք մնացած չորսի վերաբերյալ նույնպես պատրաստ ենք կայացնել որոշումներ, որպեսզի դրանք մնան Գյումրիում կամ Շիրակի մարզում»,- ասել է վարչապետը: