ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԲԱՏԻԿ»<br /> ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ<br />


ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԲԱՏԻԿ»
ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

  • 02-05-2006 15:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի պատկերասրահում մայիսի 2-ին բացվեց երիտասարդ նկարչուհիներ Տաթեւիկ Նալբանդյանի, Հասմիկ Գրիգորյանի եւ Ասյա Ղազարյանի «Բատիկ» խորագրով ցուցահանդեսը: Սա նկարչուհիների առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված են նրանց ոչ միայն գեղանկարչական աշխատանքները, այլ նաեւ մետաքսից պատրաստված շալեր, մոմակալներ եւ այլն: Ինչպես ցուցահանդեսի բացմանը նշեց արվեստաբան Շուշան Ռշտունին, Գեղարվեստի ակադեմիայում բատիկի հիմքերը դրված են բարձր մակարդակի վրա: Ըստ նրա, բատիկը` մետաքսի վրա մեղրամոմով արված աշխատանքների արվեստը, ծնունդ է առել Ինդոնեզիայում, եւ զարգացած է նաեւ Հնդկաստանում, Ճապոնիայում եւ Չինաստանում: Շ.Ռշտունու խոսքերով, արվեստի այս տեսակը աստիճանաբար մտնում է նաեւ հայկական կերպարվեստի մեջ, որտեղ օգտագործվում են հայկական զարդանախշեր, ժայռապատկերներ, որմնանկարներ եւ այլն: Ըստ ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի, այսօր շատ երիտասարդներ զբաղվում են բատիկայով, եւ դա հիմք կհանդիսանա, որպեսզի հետագայում ձեւավորվի նաեւ հայկական բատիկան:
Նոյյան տապան  -   Մշակույթ