Բեն Լադենի ոչնչացման մասին ֆիլմը կցուցադրվի 2012թ.-ի հոկտեմբերին


Բեն Լադենի ոչնչացման մասին ֆիլմը կցուցադրվի 2012թ.-ի հոկտեմբերին

  • 29-07-2011 08:52:00   | ԱՄՆ  |  Մշակույթ
 «Աշխարհի համար մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործընթացի մասին ֆիլմը մեծ էկրանին կհայտնվի 2012թ.-ի հոկտեմբերի 12-ին: Ինչպես հայտնում է vesti.ru-ն, այս մասին տեղեկացրել է Sony Pictures Entertainment ստուդիայի ներկայացուցիչ Էմի Պասկալը: Ըստ նրա` նոր Ֆիլմի համար դեռեւս առաջարկված է երկու անվանում` «Սպանել Բեն Լադենին» եւ «Վեցը ծովային հատուկ ուժերից»: Ռեժիսորը Քեթրին Բիգելոուն է, 2010թ.-ին պատմության մեջ «Օսկարի» արժանացած առաջին կինը` լավագույն ռեժիսոր անվանակարգում: Սցենարը վստահված է նախկինում լրագրող Մարկ Բոալին, ով Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի կողմից արժանացել է ոսկե արձանիկի: Պրոդյուսերներն են Մեգան Էլիսոնը եւ Գրեգ Շապիրոն: Բեն Լադենի «որսի» մասին ֆիլմի մտահղացումը առաջացել է 2008թ.-ին: Կապված մայիսին Բեն Լադենի ոչնչացման հետ, ֆիլմում ներառվում են համապատասխան փոփոխություններ: Նկարահանումները սկսվելու են այս տարվա ամառվա վերջին:
Նոյյան տապան  -   Մշակույթ