ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՆԱՍՏԱՍԻԱ ԳՐԵԲՅՈՆԿԻՆԱՅԻՆ ԵՎ<br /> ՎԱԶԳԵՆ ԱԶՐՈՅԱՆԻՆ<br />


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՆԱՍՏԱՍԻԱ ԳՐԵԲՅՈՆԿԻՆԱՅԻՆ ԵՎ
ՎԱԶԳԵՆ ԱԶՐՈՅԱՆԻՆ

  • 14-04-2006 20:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 14-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց գեղասահորդներ Անաստասիա Գրեբյոնկինային եւ Վազգեն Ազրոյանին: Գրեբյոնկինա-Ազրոյան երկյակը Թուրինում կայացած 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերում պարային զույգերի մրցումներում գրավել 20-րդ տեղը: Նրանք կարող էին ավելի բարձր տեղ գրավել, եթե չլինեին մրցավարական վրիպումները: ՀԱՕԿ-ի նախագահի եւ գեղասահորդների տեւական զրույցի ընթացքում շոշափվեցին նրանց մրցելույթներին, մրցավարությանը վերաբերող հարցեր: Գ.Ծառուկյանը Գրեբյոնկինային եւ Ազրոյանին հավաստիացրեց, որ օլիմպիական կոմիտեի կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի բարձր կարգի մրցումներում Հայաստանը մրցավար ունենա: Դա հնարավորություն կտա, որպեսզի մեր մարզիկների նկատմամբ աչառու վերաբերմունք չդրսեւորվի:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play